Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվել է երկրորդ ինկուբացիոն շրջանը
Beeline Ստարտափ Ինկուբատորի երկրորդ ցիկլն ավարտած ռեզիդենտ ստարտափներն ելույթ են ունեցել ներդրողների առջև։ Demo Day միջոցառմանը ներկա են եղել հնարավոր ներդրողները, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչները, երկրորդ ինկուբացիոն շրջանը հաջողությամբ ավարտած 4 ստարտափները, Beeline Ինկուբատորի մենթորները և դասավանդողները, ինչպես նաև Beeline-ի աշխատակիցները։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ստարտափները ներկայացրել են իրենց գաղափարները և նորարար լուծումները, ինչպես նաև մշակած հավելվածները, պրոդուկտի դեմո տարբերակները, թրեյլերները և այլն։
«Մենք մեծ ոգևորությամբ ենք այսօր մասնակցում այս միջոցառմանը։ Այստեղ ներկա բոլոր ստարտափների հետ մենք չորս ամիս շատ ակտիվորեն աշխատել ենք, նրանց փոխանցել ենք մեր գիտելիքներն ու փորձը, և մեծ հույսեր ենք կապում նրանց ապագայի հետ։ Վստահ եմ, որ այսօր ներդրողներին ներկայացող յուրաքանչյուր թիմ մեծ հաջողությունների կհասնի հայաստանյան և միջազգային շուկաներում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 16 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելել են Beeline
- Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում
- Beeline-ն առաջարկում է շահել սմարթֆոն «Սիրո տոնին» ընդառաջ
- Beeline-ի նոր ակցիայի շնորհիվ ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»
- Beeline-ը ստացել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Բարերար» կարգի կորպորատիվ անդամակցություն
- Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին
- Շենգավիթ համայնքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
- Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով
- Beeline-ն ամփոփել է «Հաճախորդի օր» և «Հաճախորդի ձայն» ծրագրերի արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան