«Ես չեմ զղջում, որ գնացի Սիրիա»
«Ես չեմ զղջում այն, ինչ արել եմ, բայց ցանկանում եմ վերադառնալ Մեծ Բրիտանիա և ուզում եմ, որ հենց այնտեղ ծնվի իմ երեխան»,- հայտարարել է 19-ամյա բրիտանուհի Շամիմա Բեգումը։
Եվրանյուզը գրում է, որ չորս տարի առաջ նա գնացել է Սիրիա և ամուսնացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի հետ։ Այժմ աղջիկն ապրում է երկրի հյուսիսում փախստականների համար ճամբարում:
Եթե վերադառա հայրենիք, արդյո՞ք Բեգումը կկանգնի դատարանի առջև։ Ավելի վաղ Միացյալ Թագավորության անվտանգության նախարարը հայտարարել էր, որ նման հավանականություն կա։ Բացի այդ, Բեն Ուոլիսն ընդգծել էր, որ պատրաստ չէ վտանգի ենթարկել բրիտանացի պաշտոնյաների կյանքը՝ փորձելով փրկել Բեգումին։
Աղջիկը Սիրիա է գնացել ևս երկու դպրոցականի հետ։ Նրանցից մեկի հայրը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել էր, որ իր աղջիկը սխալ է գործել և որ նա բրիտանական հասարակության համար վտանգ չի սպառնում։ Տղամարդու խոսքով, այն, որ իր 15-ամյա աղջիկը գնացել է Սիրիա, մեղավորը սոցիալական կայքերն են։