Պորտուգալիայում համընդհանուր գործադուլ է
Պորտուգալիայում աղբ հավաքող չկա, հիվանդանոցների անձնակազմերի զգալի մասը չեն գնացել աշխատանքի, հարյուրավոր վիրահատություններ հետաձգվել են. երկրում համընդհանուր գործադուլ է։
Եվրանյուզի հաղորդմամբ, արհմիությունները պահանջում են կառավարությունից ավելացնել պետական աշխատողների աշխատավարձը։
«Մենք ավելի քիչ ենք վաստակում, քան 2010 թվականին։ Մեր ժամանակը գողանում են, մենք դրան այլևս չենք կարող դիմանալ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
FENPROF արհմիության ղեկավարը հայտնել է, որ երկրում փակ է դպրոցների ավելի քան 90 տոկոսը, քանի որ ակցիաներին միացել են շատ ուսուցիչներ, ստիպված դասերը չեղյալ են հայտարարվել. «Դա շատ խորհրդանշական է։ Հիմնականում ուսուցիչները բողոքում են կրթության ոլորտում ֆինանսավորման կրճատման դեմ»։
Արհմիությունները հայտարարում են, որ ավելի քան 600 հազար պետաշխատողի աշխատավարձը 2009 թվականից չի բարձրացելլ։ 2011-ին դեֆլոտը կանխելու համար Լիսաբոնը ստիպված մի շարք խստացված միջոցների էր դիմել եվրագոտու երկրներից ֆինսական օգնության դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին