Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները (լրացված)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մյունխենյան 55-րդ անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հանդիպումն անցնում է փակ ձևաչափով առանց լրատվամիջոցների ներկայության։
Ավելի ուշ, ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները
- Մնացականյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
- Մնացականյանը Մյունխենում տասնյակ ԱԳ նախարների հետ հանդիպում է նախատեսում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները