Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկների սև ցուցակ կկազմեն
Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրացի զբոսաշրջիկների սև ցուցակ կազմել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այնտեղ հայտնված անձանց կարգելվի երկրորդ անգամ այցելել քաղաք։ Նման նախաձեռնությամբ օտարերկրյա դեսպանատներին է դիմել Իտալիայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին։
Քաղաքը զգուշանում է այն զբոսաշրջիկների վերադարձից, որոնց վարքագիծը կարող է վնաս հասցնել տեսարժան վայրերին։ Ենթադրվում է, որ Հռոմի մուտքի արգելքի ժամկետը կախված կլինի զանցանքի ծանրությունից:
Քաղաքապետը Իտալիայի ներքին գործերի նախարար Մաթեո Սալվինիի հետ կքննարկի գաղափարը գործնականում կիրառելու ուղիները:
Հարակից հրապարակումներ`
- Իրավախախտ զբոսաշրջիկներին արգելվում է այցելել Հռոմի պատմական կենտրոն
- Հռոմի հուշարձանները քանդվում են
- Հռոմում արգելել են ուտել և խմել շատրվանների մոտ
- Հռոմի իշխանություններն իրենց սեփականությունն են համարում զբոսաշրջիկների կողմից շատրվանների մեջ նետած մետաղադրամները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում