Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեղադրանքի մի մասով դադարեցնում է նրա պաշտպանությունը
Մանվել Գրիգորյանի փաստաբաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է մեղադրանքի մի մասով Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը դադարեցնելու մասին:
«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ Ընտանիքի, Հարազատների, Ընկերների ու Հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանի մոտ առաջացել է հիմնական հիվանդություններից մեկի դեկոմպենսացիա
- Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ
- Մանվել Գրիգորյանի պաշտպանները նոր միջնորդություն են ներկայացրել