Կասպյան գավաթ մրցաշարում Արման Միքայելյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Իրանում շարունակվում է Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ, այդ թվում`7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 6 շախմատիստ: Կայացել է 5-րդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն առայժմ գրանցել է Արման Միքայելյանը, ով իր ակտիվում ունի 4 միավոր և կես միավորով է զիջում երկու առաջատարներին` Իրանի ներկայացուցիչ Մասուդ Մոսադեղպուրին և ուկրաինացի Վիտալի Բերնացկուն:
Կասպյան գավաթի խաղարկության առաջին դասակարգված շախմատիստ, հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը վաստակել է 3,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Հայկ Երիցյանը: Վահե Դանիելյանը վաստակել է 3, Գրիգոր Դիլանյանը` 2,5, Աննա Խաչատրյանը` 2 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան