Պուտինն ու Լուկաշենկոն հիմա էլ հոկեյ են խաղացել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում կայացած հանդիպումից հետո հոկեյ են խաղացել «Շայբա» սառցադաշտում։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ նախագահները խաղացել են ոչ թե իրար դեմ, այլ նույն թիմում: Նախագահների «Վագրեր» թիմը 16:1 հաշվով հաղթել է «Արջեր»-ին:
«Վագրեր» թիմում է եղել նաև Լուկաշենկոյի որդին, որը խաղադաշտ է դուրս եկել առաջին համարի տակ: Պուտինը խաղացել է 11 համարի ներքո:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ նրանք Սոչիում միասին դահուկ էին քշել։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը ձյուդոյիստների հետ մարզվելու ժամանակ վնասել է մատը
- Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Սոչիում դահուկ են քշել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին