Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նրա ծննդավայր Դսեղում անցկացվելու են միջոցառումներ։ Դսեղում երաժշտական կատարումներով և թատերական ներկայացումներով հանդես կգան «Բամբիռ» և «Թմբաթա» ռոք խմբերը, «Անուշ» օպերայից Սարոյի և Անուշի արիաները կկատարեն վաստակավոր արտիստներ Ռուբեն Սահակյանը և Արմենուհի Սեյրանյանը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի և «Երգի թատրոն»-ի մենակատարները, Ալավերդու «Լազուր» ժող. նվագարանների համույթը, կլինեն տիկնիկային ներկայացումներ Սպիտակի և Վանաձորի Տիկնիկային թատրոնների, ինչպես նաև թատերականացված ներկայացումներ Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական թատրոնի մասնակցությամբ։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում, տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ Թումանյանի ծննդյան 70-ամյակի առթիվ։
1869 թվականի փետրվարի 19-ին այդ տանն է ծնվել Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։
Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953) և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։
Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:
Հարակից հրապարակումներ`
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ
- Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
- Շեփորի հնչյունները կազդարարեն մուտք Թումանյան 150-ամյակ
- «Նոր Թումանյանի բացահայտման փուլ պետք է սկսվի»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան