Հայաստանը նախատեսում է Ռուսաստանից գնել 12 հատ Су-30СМ կործանիչ
Հայաստանը նախատեսում է 2019թ.-ի վերջին - 2020թ.-ի սկզբին ստանալ 4 հատ ռուսական Су-30СМ կործանիչ։ Ընդհանուր առմամբ, Երևանը կցանկանար 12 այսպիսի կործանիչ ձեռք բերել։ Այս մասին IDEX-2019 զենքի ցուցահանդեսի ընթացքում Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք շարունակում ենք Су-30СМ-ի հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ կարող է պատրաստ լինել տվյալ արտադրանքը: Առաջին խմբաքանակը մենք նախատեսում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,-ասել է նախարարը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռիա-ին ասել էր, որ Երևանը մտադիր է Ռուսաստանից գնել 4 հատ Су-30СМ կործանիչ:
Պաշտպանության նախարարությունից նաև նշել էին, որ ռուսական կողմից նախկինում տրված 100 մլն դոլար վարկի շրջանակում զենքի ձեռքբերման գործընթացն իրականացման փուլում է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան