Հռոմի պապը գագաթնաժողով է հրավիրել Վատիկանում՝ եկեղեցում սեռական բռնությունների հարցով
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին՝ աղոթել Վատիկանում առաջիկա շաբաթվա ընթացքում սեռական բռնությունների հարցով գագաթնաժողովի համար: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Հայրապետը խնդիրն անվանել է «մեր ժամանակի հրատապ մարտահրավեր»: Նա եպիսկոպոսներին հրավիրել է Հռոմ՝ օգնելու իրեն, քահանաների կողմից տասնամյակներ շարունակվող սեռական բռնությունների ու նրանց ղեկավարների կողմից տեղի ունեցողը համակարգված ձևով կոծկելու խնդիրները լուծելու համար։
Հռոմի Պապը դիմել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին, ասելով, որ հաջորդ հինգշաբթիից մինչև կիրակի Վատիկանում տեղի կունենա եպիսկոպոսական համաժողով՝ եկեղեցու փոքրամասնությունների պաշտպանության հարցով։
Սակայն հաղորդվում է, որ Ֆրանցիսկոս պապի նկատմամբ եկեղեցում կա լուրջ դիմակայություն այս հարցում։