Սերենա Ուիլյամսը մասնակցելու է «Օսկար» մրցանակաբաշխությանը
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և ևս յոթ հայտնի մարդիկ, ովքեր կապ չունեն շուո-բիզնեսի հետ, մասնակցելու են «Օսկար» մրցանակաբաշխությանը, որը կայանալու է Լոս Անջելեսում՝ հոլիվուդյան Dolby թատրոնում փետրվարի 24-ին։
vm.ru-ի հաղորդմամբ, կինոաշխարհից հեռու հայտնիները ներկայացնելու են Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված ֆիլմերը։ Մասնավորապես, Ուիլյամսը ներկայացնելու է «Աստղը ծնվել է» երաժշտական –կենսագրական դրաման, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը։
Մրցանակաբաշխության երաժշտական համարներով հանդես են գալու Ջենիֆեր Հադսոնը, Լեդի Գագան, Բրեդլի Կուպերը, Մեթ Միդլերը։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարի» բոլոր անվանակարգերն ուղիղ եթերով ցուցադրվելու են
- Սպայք Լին ու Քվենտին Տարանտինոն քննադատել են «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը
- «Օսկարի» մի մասն ուղիղ եթերով չի ցուցադրվի
- «Օսկարը» պաշտոնապես մնացել է առանց հաղորդավարի
- «Օսկար-2019»-ի հավակնորդները՝ մեկ լուսանկարում
- «Օսկարի» հավակնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան