«Օսկարի» բոլոր անվանակարգերն ուղիղ եթերով ցուցադրվելու են
«Օսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները ուղիղ եթերում ցուցադրելու են բոլոր՝ 24 անվանակարգերում արձանիկների հանձնման արարողությունը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Ամերիկյան կինոակադեմիան։ Հաղորդագրությունում նշված է, որ տեղեկատվությունն այն մասին, որ դափնեկիրներին հայտարարելու ժամանակ 4 անվանակարգ կրճատվելու է, լինելու է գովազդ, սուտ է։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ուղիղ եթերով չեն ցուցադրելու լավագույն օպերատոր, լավագույն մոնտաժ, լավագույն դիմահարդարում և վարսահարդարում անվանակարգերում դափնեկիրների հայտարարման և արձանիկների հանձնման մասերը։ Շուրջ 90 կինեմատոգրաֆիստ, այդ թվում Սպայ Լին, Քվենտին Տարանտինոն և Մարտին Սկորսեզեն նամակ էին գրել, խնդրել Կինոակադեմիային չեղարկել այդ որոշումը։
«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սպայք Լին ու Քվենտին Տարանտինոն քննադատել են «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը
- «Օսկարի» մի մասն ուղիղ եթերով չի ցուցադրվի
- «Օսկարը» պաշտոնապես մնացել է առանց հաղորդավարի
- «Օսկար-2019»-ի հավակնորդները՝ մեկ լուսանկարում
- «Օսկարի» հավակնորդները