Հայ ազատ ոճայինները Խարկովում 8 մեդալ են նվաճել
Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ազատ ոճային ըմբիշները։ Մասնակիցների թվում են եղել նաև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները։
Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) և 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։ Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը։