2018թ-ին մայրական մահացությունն աճել է, մանկականը՝ նվազել
Հայաստանում 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, մայրական մահացության գործակիցը 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21.9 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:
Նշենք, որ վիճակագրության համաձայն, 2017թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք, որոնցից երկուսը պայմանավորված են եղել անուղղակի (էստրագենիտալ՝ գլխուղեղի և արյան շրջանառության համակարգի հիվանդություններով), իսկ մեկը՝ ուղղակի մանկաբարձական պատճառով (հետծննդյան արյունահոսություն): Մայրական մահացության գործակիցը 2017թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 8.0 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:
Հայաստանում մանկական մահացության գործակիցն էլ 2018թ. կազմել է 7.1` 1000 կենդանի ծնվածի հաշվով: Հանրապետությունում նախորդ տարի գրանցվել է 260 մահվան դեպք՝ մինչև 1 տարեկան երեխաների դեպքում (2017թ-ին՝ 311, 2016թ-ին՝ 352), և 316 մահվան դեպք՝ մինչև 4 տարեկան երեխաների դեպքում: 2017 թ-ին գրանցվել է 362 դեպք, 2016թ-ին՝ 408:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին