Խոշոր հարկ վճարողների դիրքերը փոխվել են
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը նախորդ տարի պետական բյուջե է վճարվել 42 մլրդ 222 մլն դրամ, ինչը 2017թ. համեմատ աճել է ՝ 21.5%-ով կամ 7.47 մլրդ դրամով։ Նշենք, որ 2017թ.-ին «Գրանդ Տոբակոն» խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը:
Երկրորդ տեղում «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 41,05 մլրդ դրամ հարկ՝ 2017թ-ի համեմատ 22.38 մլրդ դրամով ավելի:
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվետու տարում վճարել է 39 մլրդ 982 մլն դրամի հարկ: Հիշեցնենք, որ 2017թ-ին ընկերությունը գլխավորում էր խոշոր հարկատուների ցանկը՝ 39 մլրդ 717 մլն 691,5 հազար դրամ վճարած հարկով:
Չորրորդ տեղում «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն ընկերությունն է, որ պետական բյուջե է վճարել 18 մլրդ 400 մլն դրամ հարկ: 2017թ-ին ընկերությունը 7-րդն էր։
Առաջին հնգյակը եզրափակում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը՝ պետբյուջե վճարելով 16 մլրդ 819 մլն դրամ:
2018 թվականին իրենց հարկային պարտավորությունների կատարման արդյունքում Հայաստանի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են հայտնվել նաև Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ»-ը՝ պետբյուջե վճարելով 16 մլրդ 191 մլն դրամ, ինչը 2017 թ-ի համեմատ շուրջ 5.28 մլրդ դերամով պակաս է: Յոթերորդ հորիզոնականում հայտնվել է «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն (13 մլրդ 978 մլն դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն (13 մլրդ 624 մլն դրամ), «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը (13 մլրդ 133 մլն դրամ):
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Ֆլեշ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 12 մլրդ 248 մլն դրամ: 2017թ-ին ընկերությունը 8-րդ հորիզոնականում էր։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում