Չենք տեսնում, որ այդ ծրագրով տնտեսական հեղափոխությունը տեղի է ունենալու. Մելքումյան
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը անդրադարձավ կառավարության ծրագրին դեմ քվերակելու իրենց որոշմանը։
«Ծրագրում փոփոխություների առաջարկ անողը հենց ես էի։ Մենք ասում ենք, որ կարող է ծրագրի մեջ գրված լինեն շատ-շատ լավ բաներ, ցուցանիշներով լեցուն, բայց դրանք կյանքի չկոչվեն, կարող է ծրագրում չլինեն, բայց դրանք կյանքի կոչվեն։ Բայց կա մի քանի կարևոր գործիք, որոնք պետք է երաշխիք դառնան ծրագրի կատարման համար։ Իմ առաջարկից հետո, եթե հիշում եք, Արարատ Միրզոյանն ասաց՝ վարչապետն արագ արձագանքում է, խնդրեմ տվեք առաջարկներ։ Մենք երկու բան տարանջատում ենք, մեկը՝ իրավական կողմն է հարցի, այսինքն այնպես չէ, որ ծրագիրն ինչ-որ պայմանագիր է, որ պետք է խիստ իրավական կտրվածքով համակողմանի պարտավորություններ լինի։ Բայց նաև մենք ամրագրում ենք քաղաքական պայմանավորվածությունները և հարգում ենք քաղաքական պայմանավորվածությունները։ Ես ինքս առաջարկել էի, որ ԱԺ նախագահի մոտ բոլոր խմբակցությունները հավաքվեն ինչ-որ մի ընդմիջման ժամանակ և քաղաքական պայմանավորվածությունները փորձեինք ձեռք բերել»,- մանրամասնեց Մելքումյանը։
Պատգամավորի խոսքով՝ թեկուզ ոչ գրավոր պայմանավորվածությունը գուցե և քվեարկության առումով որևէ իրավիճակ կփոխեր։
«Բայց ասեմ, ինչպիսին էլ եղել է մեր քվեարկությունը, ԲՀԿ ղեկավարը և մեր քաղաքական ուժը հռչակել է, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի իսկապես տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա»,- հավելեց նա։
Մենք միայն ասում ենք, որ այս ծրագրով մենք չենք տեսնում, որ այդ հեղափոխությունը տեղի է ունենալու և շատ արագ ժողովուրդը հիասթափվելու է։
Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջարկին՝ փոխել սուպերվարչապետական համակարգը կիսանախագահականով, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Առաջարկին ծանոթ չեմ, հստակ բովանդակությանը ծանոթ չեմ, մենք չենք քննարկել։ Իսկ անձնական տեսակետով կարող եմ ասել, որ պետք է քաղաքական և այլ տիպի նպատակահարմարությունները քննարկել։ Պետք է բոլոր ռիսկերը, դրական և բասացական խնդիրները քննարկել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում