Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը՝ փոխվարչապետի խորհրդական
Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական: Այս մասին նշված է կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Ավետիք Էլոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
Փոխվարչապետի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Panorama.am-ին հայտնեց, որ Էլոյանը զբաղվելու է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի և ներդրումային ծրագրերի հարցերով:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Ավետիք Էլոյանն ազատվել էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի հունիսին: 16 տարի անց նրա՝ ԱՄՆ-ից վերադարձը Հայաստան պայմանավորված էր աշխատանքային առաջարկով։
Պաշտոնանկությունից հետո նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չի նախատեսում Երևանից մեկնել:
«Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել: Հայաստան վերադառնալու իմ ցանկությունը շատ ավելի մտածված էր և Քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու առաջարկը ընդամենը լավ առիթ էր: Թե ինչ եմ անելու ապագայում՝ որոշվում է հիմա»,- գրել էր Ավետիք Էլոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես Երևանում եմ և չեմ նախատեսում մեկնել. Ավետիք Էլոյան
- «Հեղափոխությունից» հետո Հայաստան վերադարձած Ավետիք Էլոյանն ազատվեց պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան