Բեռլինի կինոփառատոնի արդյունքները
Նախօրեին ավարտվել է Բեռլինի 69-րդ կինոփառատոնը, հայտարարվել են փառատոնի մրցանակակիները։ «Բեռլինալեի» գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արջին», արժանացել է իսրայելացի ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմը։
tvkultura.ru-ի հաղորդմամբ, «Բեռլինալեի» ժյուրիի գրան-պրիին է արժանացել Ֆրանսուա Օզոնի «Աստծո կամոք» ֆիլմը։ Լավագույն դերասանուհի և դերասան անվանակարգերում մրցանակների են արժանացել Յուն Մեյը և Վան Ցզինչունյան, որոնք մարմնավորել են ամուսնական զույգի ռեժիսոր Վան Սյոշուայի «Ցտեսություն, որդիս» չինական ֆիլմում։
«Արծաթե արջ» մրցանակին է արժանացել գերմանացի ռեժիսոր Անգելա Շանելեկը «Ես տանն էի, բայց» ֆիլմի հաար, լավագույն սցենարի համար մրցանակը ստացել է Կլաուդիո Ջովաննեզին «Նեապոլի պիրանին» ֆիլմը։
Նշենք, որ փառատոնի ժյուրին գլխավորում էր ֆրանսիական կինոյի աստղ Ժյուլետ Բինոշը։
Բեռլինի 69-րդ կինոփառատոնի մրցանակաբաշխությանը դարձել է նաև 70-ամյա Դիտեր Կոսսլիկի հրաժեշի արարողությունը, ով 18 տարի փառատոնի տնօրենն է։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինի կինոփառատոնն անցնում է սկանդալներով
- Չժան Իմոուի «Մեկ վայրկյան» ֆիլմը հանել են Բեռլինի կինոփառատոնի ծրագրից
- Բեռլինի կինոփառատոնի ժյուրին
- Բեռլինի կինոփառատոնի ժյուրին գլխավորելու է Ժուլիետ Բինոշը