Երկրորդ անգամ է հետաձգվել «Բոնդ 25»-ի պրեմիերան
Metro-Goldwyn-Mayer և Columbia Pictures ընկերությունները հանձնարարել են Սկոտ Բերնսուին վերաշարադրել «Բոնդ 25»-ի սցենարը (Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի աշխատանքային անվանումը, որը ֆիլմաշարի թվով 25-րդ ֆիլմն է)։ daily.afisha.ru-ի հաղորդմամբ, այս մասին The Playlist-ին հայտնել է աղբյուրը։
Սցենարի առաջին տարբերակում Նիլ Փրվիսի և Ռոբերտ Ուեյդի հետ մասնակցել է նաև Դեննի Բոյլը։ Վերջինս, սակայն, թողել է ծրագիրը Բոնդի դերակատար Դենիել Քրեյգի հետ ունեցած տարաձայնության պատճառով։ Ըստ էության, Սկոտին վարձել են սցենարը վերանայելու համար, Փրվիսի և Ուեյդի աշխատանքը պրոդյուսերների դուրը չի եկել
Աղբյուրի տվյալներով, Սկոտին չորս շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի ավարտի «Բոնդ 25»-ի սցենարի վերամշակումը։ Դրանով պայմանավորված, ֆիլմի թողարկման ամսաթիվը, որն արդեն տեղափոխվել էր 2019 թվականի նոյեմբերից 2020 թ. փետրվար, կապված Բոյլի հեռանալու հետ, ևս երկու ամսով տեղափոխվել է։ Ֆիլմի պրեմիերայի նոր ամսաթիվն է 2020 թվականի ապրիլի 8։
Դեննի Բոյլի հեռանալուց հետո Բոնդի մասին նոր ֆիլմի ռեժիսոր է ընտրվել Կերի Ֆուկունագին։
Հարակից հրապարակումներ`
- Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմն ունի նոր ռեժիսոր
- Ջեյմս Բոնդին ցանկացել են սպանել
- Դեննի Բոյլն այլևս չի նկարահանի Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը
- Ջեյմս Բոնդի արկածների մասին նոր ֆիլմն էկրան կբարձրանա 2019 թվականին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան