Իտալիայում ֆուտբոլիստի փոխարեն խաղին մասնակցել է մերսողը
Իտալիայի C սերիայի 27-րդ տուրի «Կունեո»-«Պրո Պյանչենցա» հանդիպման ժամանակ 20 գոլ է խփվել և բոլորը «Պրո Պյանչենցայի» դարպասին: Թիմը ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնած, ինչի հետևանքով ֆուտբոլիստների մեծ մասը կամ ավարտել է կարիերան, կամ խզել պայմանագիրը:
Ակումբի ղեկավարությունը չի ցանկանում, որպեսզի թիմը դուրս մնա առաջնությունից, ուստի խաղադաշտ են դուրս գալիս 16-19 տարեկանների թիմի ֆուտբոլիստները: «Կունեոյի» հետ հանդիպումից առաջ «Պրո Պյաչենցան» կարողացել էր հայտավորել նվազագույն թվով խաղացողներ` 7 հոգի, սակայն պարզվել էր, որ նրանցից մեկը փաստաթղթեր չունի:
Արդյունքում` խաղադաշտ էր դուրս եկել մերսողը: Փաստաթղթերը տեղ էին հասել երկրորդ խաղակեսին, և «Պրո Պյաչենցան» խաղը շարունակել էր 8 ֆուտբոլիստով: Այդուհանդերձ, թիմը պարտվել էր 0:20 հաշվով, սակայն խուսափել էր որակազրկումից: «Պրո Պյաչենցան» C սերիայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է գտնվում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան