2018 թվականին Հայաստանում և բնակչության թիվն է նվազել, և ծնունդների
Հայաստանի մշտական բնակչության թիվը 2019 թվականի հունվարի 1-ին դրությամբ կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ: Այդ մասին վկայում են Ազգային վիճակագրական կոմիտեի ներկայացրած նախնական տվյալները:
2018 թ.-ի հունվարի 1-ի համեմատ` այս ցուցանիշը նվազել է 7,6 հազար մարդով:
Վիճակագրության համաձայն՝ 1 մլն 80.1 հազար մարդ ապրում է մայրաքաղաք Երևանում: Նախորդ տարի մայրաքաղաքի բանկիչների թիվը կազմում էր 1 մլն 76.4 հազար: Առավել մեծ թվով բնակչություն ունեն Արմավիրի ու Արարատի մարզերը՝ համապատասխանաբար 264.6 հազար և 257.1 հազար, ամենաքիչ բնակչությունը Վայոց ձորինն է՝ 49 հազար 300: Նշենք, որ 2018 թ-ի հունվարի 1-ի դրույթամբ Վայոց ձորում ապրել է 49 հազար 600 մարդ:
Մշտական բնակչության միջին տարիքը 2018թ. տարեսկզբի դրությամբ կազմել է 36.5 (2017թ.՝ 36.2) տարի, տղամարդկանց համար` 34.5 (2017թ.՝ 34.3), իսկ կանանց համար` 38.2 (2017թ.՝ 38.0) տարի: 2018թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 142.3%, 2017թ. նույն ժամանակաշրջանի 138.8%-ի համեմատ:
Նշենք նաև, որ 2018 թ-ին Հայաստանում ծնվել է 36 հազար 502 երեխա, 2017 թ-ին՝ 37.7 հազար, 2016 թ-ին՝ 40 հազար 592, 2015 թ-ին՝ 41 հազար 763 երեխա:
Հանրապետությունում 2018թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 258 դեպք` 2017թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 259-ի համեմատ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան