Ձմեռային վոլեյբոլի հայ ներկայացուցիչների համար մրցաշրջանն ավարտվել է
Վրաստանի Բակուրիանի մարզավանում անցկացվել է ձմեռային վոլեյբոլի (վոլեյբոլ ձյան վրա) «Եվրոպա-տուր» մրցաշարը: ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ մասնակցել են յոթ երկրների (Հայաստանի, Վրաստանի, Իտալիայի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի, Լեհաստանի) տղամարդկանց 12 թիմեր:
Հայպատվիրակներին հաջողությունն ուղեկցել է մեկնարկային խաղում: Աղբյուրը գրում է, որ համառ պայքար ծավալվեց թուրք մրցակիցների դեմ: Հայ մարզիկներն աչքի են ընկել կամային բարձր որակներով և հաղթել են 2։1 հաշվով: Այնուհետև Հայաստանի վոլեյբոլիստները միևնույն ` 0:2 հաշվով պարտվել են Ռուսաստանի և Վրաստանի ուժեղագույն ընտրանիներին: Հայ մարզիկները հանգրվանեել են յոթերորդ տեղում:
Ձմեռային վոլեյբոլի հայ ներկայացուցիչների համար մրցաշրջանն ավարտվել է: Իսկ ահա լողափային վոլեյբոլիստները նախապատրաստվում են մայիսի 24 – 27 –ը Լոնդոնում անցկացվելիք միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը: Այն վարկանիշային է և հաջողակներին կշնորհվի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հայաստանի հավաքականն ընդգրկված է երկրորդ խմբում ու կմրցի Անգլիայի, Բուլղարիայի և Շվեյցարիայի թիմերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան