Ուրցաձորի նորընտիր գյուղապետ. Էլ ոչ մի հրաժարական
«Մեկնաբանության կարիք չկա։ Մենք հաղթել ենք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նորընտիր ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը։
Հաղթանակից հետո, ըստ նրա, ինքն ավելի շատ է աշխատելու, ավելի շատ բան է անելու։
«Ցույց եմ տալու, որ ընկերներ միայն միասնության արդյունքում կարելի է հասնել բարձր արդյունքների։ Այն ժամանակ ճիշտ էր իմ հրաժարականը, հիմա ճիշտ է ինձ ընտրելը»,-ասաց նա։
Հարցին, եթե իրենց դժգոհ համագյուղացիները կրկին որոշեն բողոքի ակցիա անցկացնել իր հեռանալու պահանջով, ինչպե՞ս է վարվելու Անդրեասյանը, նա պատասխանեց. «Էլ ոչ մի հրաժարական։ Կասկած կար, որ նախկինում ընտրությունները լեգիտիմ չեն եղել, մրցակցային չեն եղել։ Եթե այդպես բան կանեն, ուրեմն իրենք սառը չեն մտածում։ Ընտրություններն անցել են բարձր մակարդակով, ընտրողները ոչ միայն աշխույժ էին, այլև իրար էին կոտորում»։
Հիշեցնենք, որ այստեղ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 5 թեկնածու։ Նրանք բոլորն էլ ինքնաառաջադրված էին։ Անդրեասյանի օտին քվեարկել է 911 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գևորգ Ավետիսյանի օգտին 744 ընտրող։
Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց բողոքի ակցիաների արդյունքում։ Որոշ համագյուղացիներ նրան մեղադրում էին կոռուպցիայի մեջ։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Ուրցաձորի համայնքապետը յուրացրել էր մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը։
Հարակից հրապարակումներ`
- Լենա Նազարյան. Ուրցաձորում քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը
- Ուրցաձորում ընտրություններում հաղթել է նախկին գյուղապետը
- Ուրցաձորի գյուղապետը հրաժարական տվեց
- Պետական վերահսկողական ծառայության պետն Ուրցաձորի համայնքապետից կոնկրետ տվյալներ է պահանջել
- Ուրցաձորի համայնքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
- Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան