Զիդանը պատրաստ է գլխավորել «Չելսին» որոշակի պայմաններով
Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ Զիդանը կմարզի «Չելսիի» ֆուտբոլիստներին այն պայմանով, որ կստանա 200 միլիոն ֆունտ նոր մարզիկների ձեռք բերելու համար։ Նաև ֆրանսիացին մտադիր է թիմում թողնել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, որի «Ռեալ» տեղափոխման մասին մինչ այս հայտարարվել էր։
Զիդանը ֆուտբոլիստներ չի մարզել 2018 թվականի ամռանից, երբ հեռացել է «Ռեալից»։
Հարակից հրապարակումներ`
- Զիդանը հնարավոր է տեղափոխվի «Չելսի»
- Զիդանը հնարավոր է գլխավորի «Յուվենտուս»-ը ամռանը
- Զիդանը չի ցանկանում աշխատել ՄՅՈՒ-ում
- Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
- Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան