
Ռոնալդուին հեռացրել են FIFA 19-ի շապիկից
FIFA 19-ի խաղի թողարկումից հինգ ամիս անց EA Sports-ը թարմացրել է խաղի շապիկը։ «Յուվենտուս»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն փոխարինել են Նեյմարը, Քեվին դե Բյուիյնեն և Պաուլո Դիբալան։
Նրանք այժմ նաև պատկերված են FIFA 19, բեռնման էկրանին, իսկ գլխավոր մենյունում պորտուգալացին փոխարինվել է ԱՄՆ կանանց հավաքականի խաղացող Ալեքս Մորգանով։
Sports.ru-ն գրում է, որ ռեբրենդինգը կարող է պայմանավորված լինել այն բանի հետ, որ Ռոնալդուին մեղադրում են բռնաբարության մեջ։ EA Sports-ը չի հաստատել այս ինֆորմացիան։
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդուն նոկդաունի է ենթարկել թիմակցին
- Ռոնալդուի մայրը՝ որդուն բռնաբարության մեջ մեղադրելու մասին
- «Յուվենտուսը» ֆուտբոլիստներ կգնի Ռոնալդուի ցանկությամբ
- Ռոնալդուն չիրացրած 11-մետրանոցների քանակով հավասարվել է Մեսսիին
- Ռոնալդուն փորձում է Մարսելոյին «Ռեալից» տեղափոխել «Յուվենտուս»
- Ռոնալդուի սիրավեպերի շուրջ կրքերը չեն հանդարտվում