Սաակաշվիլիի ԴՆԹ թեստը պարզել է՝ նա 99 տոկոս վրացի է
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պարզվել է 99 տոկոս վրացի ու 1 տոկոս հույն։ Այս մասին, ինչպես գրել է Սաակաշվիլին, պարզվել է ԴՆԹ թեստի արդյունքները, որը նա կատարել է ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկանում ենք eadaily-ից։
Սաակաշվիլին գրել է, որ 99 տոկոս վրացի է և 1 տոկոս հույն։ Նախկին նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանի ազգերից ոչ մի այլ կաթիլ արյուն իր մեջ չկա։
«Այս թեստը հստակ որոշում է նախնիների ծագումը` առնվազն վերջին հազարամյակում: Չի հայտնաբերվել որևէ կապ տարածաշրջանի այլ ազգերի հետ։ Տարածաշրջանի ազգերից ոչ մի այլ կաթիլ արյուն իր մեջ չկա։ Պարզվեց, որ մի քանի դարեր շարունակ իմ նախնիները ոչ մեկի հետ չեն խառնվել ու ես առաջինը խախտեցի այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպացու հետ»,-գրել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահն կոչ է արել այս թեստը հանձնել բոլոր նրանց, ովքեր մշտապես իրեն այլ էթնիկ պատկանելություն են վերագրել:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի պաշտոնավարման ժամանակ հաճախ լուրեր էին տարածվում, որ Սաակաշվիլիին հայ է։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան