Դաջվածքի վարպետները Փարիզում են
Փարիզում են հավաքվել մարդկային մարմնի նկարչության արվեստի վարպետները. Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվում է Դաջվածքի աշխարհի առաջնություն։ Այս մասին հայտնում է Եվրայուզը։
Ներկայացված թեմաներն են՝ սիրած կերպարներ, պատմական սյուժեներ, բնություն և խորհրդանշաններ, նկարչություն չինական և ճապոնական ոճով։ Ֆրանսիացի հայտնի վարպետ Թին-Թինը, ով բազմաթիվ հայտնի մարդկանց դաջվածքներ է արել, այս անգամ ներկայացրել է մի ամբողջ ներկայացում՝ պարուսույցի և պարողի մասնակցությամբ։
Փարիզում Դաջվածքի աշխարհի առաջնությունն անցկացվում է 9-րդ անգամ։