ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց»
Սիրիայից և Իրաքից փախած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Աֆղանստանի տարածքում ստեղում են նոր «ցանց», որը սպառնալիք է ամբողջ Միջին Ասիայի համար։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը։
«Այդ կանխատեսումը, ցավոք, հաստատվել է»,- նշել է նա ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենրոնների ղեկավարների խորհրդակցությանը։
Նրա խոսքով, ԻՊ գաղափարախոսների հայտարարած «նոր հիջրա» նախագիծը մեծապես նպաստում է ահաբեկչական սպառնալիքների ստեղծմանն արդեն համագործակցության երկրների ներսում։
Խորհրդակցությանը մասնակցել է 9 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին