Օպերային երգիչ Խաչատուր Բադալյանին հեռացրել են թատրոնից կարճահասակ լինելու պատճառով
Օպերային երգիչ Խաչատուր Բադալյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Թաթարստանի Մ. Ջալիլյայի անվան օպերայի և բալետի դեմ, որը խզել է պայմանագիրը նրա հետ կարճահասակ լինելու պատճառով։ «360»-ին Բադալյանը պատմել է, որ թատրոնն իր հետ կնքել է չորս ելույթի համար, բայց իրեն թույլ են տվել հանդես գալ մեկում՝ «Մադամ Բաթերֆլայ»-ում։
Բեմադրությունից մեկ օր առաջ պարզվել է, որ թատրոնը նրա չափսերի հագուստ չունի, չնայած նա նշել էր բոլոր տվյալները։ Բադալյանին տվել են մի քանի անգամ մեծ հագուստ։ Բեմական հագուստն ուղղել են հենց բեմ դուրս գալուց առաջ։
Նրա խոսքով, լավ ելույթ է ունեցել, քննադատներն իր մասին լավ են արտահայտվել։ Նրա ելույթը դուր է եկել նաև թատրոնի ղեկավարությանը։ Տնօրենը շնորհավորել է Բադալյանին և հայտնել, որ աշխատակիցներին նկատողություն է արել։ Հաջորդ ներկայացումը փետրվարի 20-ին էր։ Երգիչը գնացել է Մոսկվա և այնտեղ էլ տեղեկացել, որ պայմանագիրը խզված է։ Պատճառը եղել է տնօրենի մտավախությունը, որ դերասանը գալա համերգին ծիծաղելի տեսք կունենա իր կարճահասակ լինելու պատճառով։ Նշվում է, որ Խ. Բադալյանի հասակը 170 սանտիմետր է։
Խաչատուրը կարծում է, որ իր հասակը նորմալ է, քանի որ կարիերայի ընթացքում ելույթներ է ունեցել Ռուսաստանում, արտասահմանում, որևէ տեղ նման խնդրի չի բախվել։
Երգիչը մտադիր է դատարանի միջոցով պահանջել բարոյական վնասի փոխհատուցում։ Տենորի շահերը պաշտպանող գործակալությունից հայտնել են, որ թատրոնից նամակ են ստացել, որտեղ նշված է, որ պայմանագիրը խզվել է փետրվարի 14-ին։ Ըստ օրենքի, նույնիսկ պայմանագրի խզումից հետո այն դեռ 10 օր գործում է։ Այդ իսկ պատճառով գործակալությունը մտադիր է հասնել նրան, որ փետրվարի 20-ին Բադալյանը դուրս գա բեմ։
Խաչատուր Բադալյանը Մոսկվայի Ե.Կոլոբովի անվան «Նոր Օպերա» թատրոնի մեներգիչ է և Ռուսաստանի Մարինյան ու Մեծ թատրոնի հրավիրյալ մեներգիչ, միջազգային օպերային մրցույթների հաղթող։