ԱՄՆ 16 նահանգ դատի են տվել Թրամփին
ԱՄՆ 16 նահանգ հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով New York Times-ին։
Տեղական իշխանությունները, այդ թվում Կալիֆորնիա և Նյու Յորք նահանգների ղեկավարները, հանդես են եկել նախագահի դեմ նրա կողմից երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու համար։
Թրամփը գնացել է նման քայլի, որպեսզի կոնգրեսից ստանա 8 միլիոն դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Նահանգների ներկայացուցիչների կարծիքով, երկրի ղեկավարը լիազորություն չունի բյուջեից միջոցներ տեղափոխի՝ շրջանցելով խորհրդարանը։
Հայցը ներկայացված է Սան-Ֆրանցիսկոյի շրջանային դատարան։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում