Օրվա նվերը՝ գիրք
Այսօր՝ հայ մեծ գրող, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։ Տոնն այժմ մեր երկրում մեծ ժողովրդականություն է վայելում։
Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ նշվում է 2008 թվականից:
Հայկական տպագրական մշակույթը սկիզբ է առել 1512 թ.՝ «Ուրբաթագրքի» տպագրությամբ։
Մատենադարանի ֆեյսբուքյան էջում գրված է, որ գիրքը «Ուրբաթագիրք» է կոչվել ոչ միայն այն պատճառով, որ առաջին մասը «Ուրբաթ» է կոչվել, այլև ուրբաթը շաբաթվա այն օրերից է, որ նվիրված է Սուրբ Խաչին։ Գիրքը Վենետիկում տպագրել է Հակոբ Մեղապարտը։ Այն ունի 124 էջ, 4 պատկեր, տպագրված է սև և կարմիր գույներով։ Գրքում ամփոփված են առասպելախառը պատմություններ, չափածո աղոթքներ, մաղթանքներ։ «Ուրբաթագրքի» օրինակներից մեկը ցուցադրվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին