Թրամփը Վենեսուելայի զինվորականներին առաջարկել է աջակցել Գուայդոյին, կամ «կորցնել ամեն ինչ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի զինվորականներին առաջարկել է աջակցել երկրի ընդդիմությանը, մասնավորապես թույլատրել հումանիտար օգնության մուտքը երկիր, ու ներման արժանանալ, կամ «կորցնել ամեն ինչ»։ Այս մասին տեղեկանում ենք Tass-ից։
Այսպիսի հայտարարությամբ Թրափը հանդես է եկել Մայամիի Միջազգային համալսարանում ելույթի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ վենեսուելական զինված ուժերը և նրանց հրամանատարությունը երկրում ժողովրդավարական խաղաղ անցման գործընթացում կենսական դեր են խաղում: Եթե դուք ընտրում եք այդ ճանապարհը, դուք հնարավորություն կունենաք օգնել Վենեսուելայի ողջ ժողովրդի համար ապահով ու բարեկեցիկ ապագա ունենալու գործում: Դուք կարող եք ընտրել երկրորդ ճանապարհը՝ շարունակելով աջակցել երկրի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյին», - ասել է նախագահը` խոսելով ԱՄՆ-ում Վենեսուելայի սփյուռքի ներկայացուցիչների առաջ:
Երկրորդ դեպքում, սակայն, վենեսուելացիները չեն գտնի «ոչ մի ապաստան, ոչ մի հեշտ ելք, ոչ մի ճանապարհ դեպի հետ։
«Դուք կկորցնեք ամեն ինչ», - ասել է Թրամփը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա