Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է
Լուվրը չեղյալ է հայտարարել «Աշխարհի փրկիչը» կտավի ցուցադրությունը, որը Christie's աճուրդային տան պատմության մեջ ամենաթանկ վաճառված ստեղծագործությունն է։
Փորձագետները կասկածում են, որ կտավը պատկանում է Լեոնարդո դա Վինչիի վրձնին և կարծում եմ, որ հեղինակը կարող էր լինել նկարչի աշակերտը։ Այս մասին գրում է tvkultura.ru կայքը։
«Աշխարհի փրկիչը» կտավը ստեղծվել է մոտ 1500 թվականին։ Գրեթե հինգ դար այն հանրությանը չէր ցուցադրվել և համարվել էր կորած։ Միայն 2011-ին «Աշխարհի փրկիչը» առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում, իսկ վեց տարի անց աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 450 միլիոն դոլարով։
Անցած տարի պատրաստվում էին նկարը ցուցադրել Ադու-Դաբիի Լուվրի մասնաճյուղում, բայց առանց բացատրության չեղարկել էին ցուցադրությունը։ Այժմ նմանատիպ որոշում է ընդունել փարիզյան Լուվրի աշխատակազմը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան