Մշակույթ 13:54 19/02/2019 Հայաստան

Տալու ու առնելու մասին և Մինասի մեծ սիրտը

Հարյուրավոր հոդվածներ ենք գրել թանգարանների, պահոցների, նկարներ պահելու խնդիրների մասին։ Թե որքան ուշադրություն են պահանջում նկարները՝ խոնավությունը շատ չլինի, ջերմաստիճանի տատանումները մեծ չլինեն ու իհարկե՝ այցելուներ լինեն։ Թանգարաններն  ու նկարները ապրեցնելու համար։

«Քո արվեստը» նախաձեռնությունը շատ քննարկվեց՝ չգտանք արվեստագետ, որ ասեր՝ այո, տարեք նկարները թանգարաններից դպրոցներ։ Որովհետև այդ նկարները ապրեցնելու համար հատուկ պայմաններ են պետք, իսկ պայմանները հետները շրջելը՝ շատ թանկ կլինի։  Դեռ չասած այլ բաների մասին։

Տպավորություն է, որ նախաձեռնողները չեն եղել ոչ թանգարաններում, ոչ դպոցներում։ Երևի դիտել են ամերիկյան «Ջոկոնդայի ժպիտը» ֆիլմը ու որոշել՝ ինչ անենք, որ կրեատիվ լինի, ոչ ոք արած չլինի ու ուրեմն «թույն» միտք լինի։ Ինչպես կինոյում։

Պատճառաբանությունը, թե՝ երեխաները տեսել են ինչպես են օլիգարխները իրենց թիկնապահներով շրջում, իսկ հիմա կտեսնեն, թե ինչպես են նույն պայմաններով՝ թիկնապահներով ու թանկանոց մեքենաները բերում իրենց մոտ, կհասկանան, թե այդ նկարները որքան թանկ են ուրեմն...  նման է քաղքենի, սրտում օլիգարխի կուլտը օրինակ ունեցող, մանկամիտ բացատրության։

Միթե օլիգարխին նմանությունը պիտի երեխային բերի նկարը գնահատելու մտքին, միթե նկարի՝ իր ոտքով գալը իր մոտ պիտի սեփական արժեքի ինքնագիտակցություն ծնի։

Ինչ ասել այսպիսի զուգահեռների մասին։ Ինչ ասել այս զուգահեռները ծնողի մասին։ Նախ՝  մի բան՝  նա չի եղել ոչ դպրոցում, ոչ թանգարանում, ու եթե եղել է՝  չի տեսել ոչ նկար, ոչ թանգարան, ոչ երեխա, ոչ դպրոց։

Արայիկ Հարությունյանի նախարար դառնալուց հետո երկար ժամանակ միակ մոտեցումը դպրոցին՝ մի թելադրեք երեխան ինչ հագնի, տնօրենները կաշառակեր են, ուսուցիչները չպիտի պարտադրեն... իսկ նախընտրականը լրիվ հրաշք էր՝ խոսող գրքեր։ Գրքեր, որոնց խոսեցնելու համար սմարթֆոն է պետք։

Ինչ ասել։ Տասնյակներ անգամ գրեցինք մարզային, գյուղական, սահմանային դպոցների մասին։ Անպատուհան, անհատակ, կաթող տանիքներով, ուսուցիչների պակասով ու միայն եղածների ու տնօրենի պատվախնդրությամբ ապրող դպրոցներ։ Ուղարկեցինք այդ հոդվածները և նախկին, և նոր ԿԳ նախարարներին։

Ինչ արդյունք։ Ոչ մի։ Տպավորություն է, որ նայում ու չեն տեսնում իրական խնդիրները։ Երեխան, ում ծնողները ուտելիքից են կտրում իր հագուստը, կոշիկը ու դպրոցը հասցնելու համար, պիտի նայի, թե ինչպես են իր մոտ նկար բերում ու հասկանա, որ ինքը արժե՞ք է այս պետության համար։ Դա՞ է չափանիշը։

Տարեք երեխաներին թանգարաններ, դրան առանձնացրեք գումարներ։ Գոնե երեխաները կկտրվեն իրենց միջավայրից մի պահ, կտեսնեն ինչպես են ապրում ուրիշները, էլ ինչ կա այս աշխարհում, որ Հայաստանն է։ Տարեք, թող իրենք նայեն ու իրենք տեսնեն։ Նկարը տանում աչքերն եք խոթում, որ ինչ։ Կարծում եք ամբողջ կյանքը այս երեխաները նախանձել են օլիգարխներին ու հիմա կուրախանա՞ն, որ «սարերը եկել են իրենց մոտ»։ Ինչ տարօրինակ մտայնություն է, ինչ ծուռ հայացք իրերին ու նրանց վիճակին։

Անցնենք արվեստի գնահատմանը։
Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում գտնվող Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է։ Եզրը որն է՝ կործանվում է։

«Այն պետք է վերականգնվի, հետո ապամոնտաժվի, որովհետև այդ տարածքը  փլատակ է, այդտեղ պահել չի լինի։ Մոտավոր արժեքը 20-25 հազար դոլար է»,-panorama.am-ին ասել էր «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, նկարչի որդի Արման Ավետիսյանը։

Մինասը մեծ սիրտ ուներ, նա առանց ափսոսալու  իր տաղանդը ծաղկեցնում էր ոչ միայն կտավներին ու բեմերին, այլև պատերին՝ գյուղերում, գործարաններում..., մարդկանց աչքերի առաջ։ Ո՞ւ ինչ։ Ինչպես դրանք պահպանվեցին ու գնահատվեցին։ Ինչ են սովորում երեխաները դրանց կողքով անցնելիս։

Դե վերականգնեք տեղերում, առանց Երևան բերելու, թող մարդիկ ու նրանց երեխաները տեսնեն, հասկանան, թե ինչ խնամք է ցուցաբերվում արվեստին, հանճարին։

Դե սարքեք դպրոցները դպրոց, կրթօջախ՝ առանց խոսող խեղկատակության, որ հասկանան երեխաները որ իրենք էլ արժեք են։

Երեխաները նուրբ արվեստ են՝  նրանք  էլ պիտի զտեն այն, ինչ իրենց է տրվում։  Թանգարանային շատ նկարների մեջ իրենք պիտի գտնեն իրենցը, պարզեն իրենց տեսանկյունը, հայտնագործեն իրենց ու իրենց պետք միակները։

Առանց հասկանալու երեխաներին ու արվեստը, դուք չեք կարող դրանք իրար տալու ու մոտեցնելու ձևերը գտնել։

 

Անահիտ Ոսկանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}