Երևանյան փաբերից մեկից 5 երիտասարդ է բերման ենթարկվել
Ոստիկանության ծառայողներն անցած գիշեր Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի:
Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:
Ոստիկանությունից մանրամասնում են, որ փետրվարի 18-ին ժամը 01.45-ին փաբի տնօրենից ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը, ժամը 00.03-ին, փաբում 5 երիտասարդներ դիտավորությամբ խաթարել են փաբի բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ վնասել փաբի գույքը:
Վնասի չափը պարզվում է: Նշանակվել են ԴԲ և դատաձգաբանական փորձաքննություններ: Կատարվում է քննություն: