Եթե «Լիդիան Արմենիան» դիմի արբիտրաժ և հաղթի, «ներդրումներ խրախուսող» կառավարությունից ՀՀ բյուջեի 50%-ի չափով փոխհատուցում կստանա. Ա. Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության՝ երեկ տարածած հաղորդագրությանն ու նշել, որ այդ հրատապ խնդրի առնչությամբ ՀՀ կառավարությունը չի արձագանքել:
<Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել իրենց պայմանագրային պարտավորությունները:
Երեկ ողջ օրը ակնկալում էի լսել ՀՀ կառավարության արձագանքը այս հույժ կարևոր ու հրատապ խնդրի մասով: Բայց` իզուր: Թե ասա` ումից ինչ ես ակնկալում:
Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը հետևյալն է`
1. Սկզբում «ներդրումներ խրախուսող» Կառավարությունը բնապահպանական խնդիրների անվան ներքո այնպիսի պայմաններ ստեղծեց խոշոր ներդրողի համար, որ վերջինս դադարեցրեց իր գործունեությունը և ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ էլ վստահ եղեք կհաղթի ու ուշադրություն…..!!! ՀՀ բյուջեի 50 տոկոսի չափով հատուցում կստանա։ Բայց դե դա խնդիր չի չէ ՞՞՞ կարևորը ինքնիշխան ենք ու էլի տենց բաներ: Չմոռանամ ասել, որ հատուցումը կլինի մեր` այսինքն հարկատուների հաշվին:
2. Միջազգային հանրության համար սա լակմուսի թուղթ է, թե ինչպես են նիկոլական Հայաստանում վերաբերվում ներդրողներին: Բոլորը շունչները պահած հետեւում են այս դեպքին։ Ինչ եղանակով կամ կոպիտ ասած՝ ում օգտին կհանգուցալուծվի հարցը մեդալի մի կողմն է, մյուս կողմը ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ է առ ներդրող, այսինքն՝ պետությունը ԻՆՉՊԵՍ կհանգուցալուծի խնդիրը, որպիսի եղած ներդրողները չփախչեն, իսկ լուռ հետևողներն էլ չմոռանան Հայաստանի տեղը:
3. Հավանաբար ճակատագրի հեգնանք է նաև այն, որ այս ամբողջ աբսուրդը սկսվել է բնապահպանական վտանգը կանխելու շղարշի ներքո, իսկ հիմա ինքը` Լիդիանն է զգուշացնում, որ ՀՀ կառավարության անգործության հետևանքով առաջացել են լուրջ բնապահպանական խնդիրներ, որի պատասխանատուն ինքը կառավարությունն է:
Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք, քանի որ երբ որոշում եք խթանել ներդրումները, խոչընդոտներ եք ստեղծում ներդրողների համար, երբ որոշում եք զբաղվել բնապահպանական խնդիրներով, առաջացնում եք լուրջ էկոլոգիական աղետի վտանգ։ Ինչպես ասում է, վարչապետը, հանգիստ նստեք տեղներդ։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը…»,- ասված է գրառման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Լիդիանը հնարավորություն է ստացել իրականացնել ձմեռացման աշխատանքներ Ամուլսարում
- «Լիդիան Արմենիա»-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ ընդերքօգտագործման որևէ գործողություն կատարելուց
- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» դատի կտա «Լիդիան Արմենիա»-ին. «Առավոտ»
- ««Լիդիան Արմենիան» որևէ առնչություն չունի հարուցված քրեական գործի հետ»
- Դիրեկտոր, կառավարիչ, տեր «Լիդիան»-ում չեմ եղել, վերջակետ. Արմեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան