Թումանյանը վերադարձավ թբիլիսյան իր պատշգամբ
Թումանյանի 150-ամյակի առթիվ թբիլիսյան պատմական պատշգամբը նվեր ունի Վրաստանի Խորհրդարանի մատգամավոր Դաթո Ճիճինաձեից։ Վերջինը Թումանյանի բրոնզաձույլ արձան նվիրեց։
Այսօր՝ գրողի ծննդյան 150-րդ տարեդարձին Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանը բացվեց մեծ հայորդու արձանը։
Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը։
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը իր ընտանիքի հետ 1903թ-ին տեղափոխվել ու մինչև մահ ապրել է հենց այս բնակարանում։ Թեև «Վերնատուն» գրական խմբակն այլևս չի գործել, բայց այս բնակարանում էլ նրան շարունակել են այցելել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական դեմքերը, ինչպես օրինակ՝ Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Նիկողայոս Մառը, Կոմիտասը և ուրիշներ։
Թումանյանի տանը կարելի է տեսնել նրա ընտանիքին պատկանած հինավուրց հայելին և բուխարին, հարուստ գրադարան, հին լուսանկարներ։ Այնտեղ են գտնվում նաև գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի երկու որմնանկար, վրացահայ ընտանիքի կողմից նվիրաբերված իրեր՝ 170 տարվա վաղեմության պահարան, ռոյալ, աթոռներ ու այլ պարագաներ, որոնք այցելուին վերադարձնում են 20-րդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։
Լուսանկարները՝ Վրաստանում Հայաստանի դեսպանատան և Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջերից։
Հարակից հրապարակումներ`
- Դսեղում մեկնարկել են Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները
- Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը» թեմային
- Թբիլիսիում Թումանյանի տունը վերակենդանացնում է թումանյանական ավանդույթները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա