Մասիսի քաղաքապետին ու նրա տեղակալին մեղադրանքներ են առաջադրվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքերի հանգամանքներն ու շարժառիթը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` մի խումբ քաղաքացիներ, նպատակ ունենալով խոչընդոտել 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և մարզերում կազմակերպված խաղաղ հավաքների և երթերի ընթացքը, կազմել են խմբեր և դիտավորյալ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական դրդումներով հայհոյանքներ տալով՝ բռնություն են գործադրել հավաքների մասնակիցների նկատմամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 11 անձի:
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, Ա.Հակոբյանին, Ա.Խանջյանին, Ա.Մամուլյանին և Գ.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
Մ.Պողոսյանին և Հ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Գ.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ մասի 4-րդ կետով:
Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի
- 5 մլն դրամ գրավի դիմաց Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց
- «Մենք այսօր չհասանք հաջողության». Մասիսի քաղաքապետը կալանավորված կմնա
- Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
- Մասիսի քաղաքապետ. Դատախազի որոշումը հնարավոր չէ կատարել
- Մասիսի քաղաքապետի և տեղակալի պաշտոնավարումը դադարեցվել է. ՀՀ դատախազություն
- Մասիսի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին