Մահացել է Կարլ Լագերֆելդը
85 տարեկամ մահացել է գերմանացի մոդելավորող Կարլ Լագերֆելդը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նշվում է, որ նա վերջին մի քանի օրերին նա իրեն վատ է զգացել։
Կարլ Լագերֆելդը 1983 թվականից եղել է Chanel նորաձևության տան գեղարվեստական ղեկավարը։ Նա ստեղծել է և իր սեփական ապրանքանիշը՝ Karl Lagerfeld-ը։
Կարլ Լագերֆելդը ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ 1989 թ. ՁԻԱՀ-ից մահացած իր ուղեկցից՝ Ժակա դե Բաշերայից հետո ապրում է մենակ։ Իր տանը աշխատում են միայն խոհարարը, վարորդը և տնային աշխատողը, որոնք իր տրամադրության տակ էին շուրջօրյա։
2014 թ. դուրս է եկել ֆրանսիացի ռեժիսոր Ջալիլյա Լեսպերի «Իվ Սեն-Լորան» ֆիլմը, որտեղ ցույց է տալիս երկու երիտասարդ դիզայներների Կարլ Լագերֆելդի և Իվ Սեն Լորանի բարեկամական հարաբերությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան