ԵՊՀ ռեկտոր. Շինծու մեղադրանք է
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը շինծու է համարում։
Ռեկտորի մեկնաբանությունը Panorama.am-ին փոխանցեց ԵՊՀ մամուլի խոսնակ, հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանը։
«Պարոն Սիմոնյանը նաև ասում է՝ թող իրավական գործընթացն իրականացվի, և շատ բան կպարզվի»,-նշեց համալսարանի խոսնակը։
Ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և կաշառք տալու հատկանիշներով: Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ մինչ ոստիկանության կողմից հաղորդագրությունը տարածելը՝ երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտխորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր. «Վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնց մասին ցանկանում է պատմել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին. «Վստահ եմ, որ դրանց մասին կլսեք այլ աղբյուրներից և տարբեր մեկնաբանություններով: Ուզում եմ, որ հենց ինձնից լսեք»:
Արամ Սիմոնյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պատմել էր, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԳ նախարարը զրույց է ունեցել իր հետ և հորդորել է հրաժարական տալ. «Ես այս ամիսների ընթացքում խոսել եմ այն մասին, որ մոտենում է ԵՊՀ 100-ամյակը, և պետք է կառավարական հանձնաժողով կազմել, բայց ինձ բացատրեցին, որ այն չի ստեղծվում, որովհետև չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը:
Ես ասացի, որ հրաժարական չեմ տալու, մինչև այս պղտորը չպարզվի, մինչև այս ստուգումների արդյունքները չպարզվեն, քանի որ դա կնշանակի, որ ես ընդունում եմ, որ կեղծարարություններ եմ արել, և ես դրա գլխավոր մեղսակիցն եմ: Այսինքն՝ ընդունում եմ այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչել են համալսարանի ղեկավարության հասցեին»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը՝ ԵՊՀ-ում կատարված ապօրինությունների մասին
- ԵՊՀ ռեկտորը գիտխորհրդին պատմել է իր հանդեպ ճնշումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին