Կարեն Գրիգորյանը մոտ էր հաղթողի կոչմանը
Իրանում ավարտվեց Կասպյան Գավաթի խաղարկությունը: 3 շախմատիստ՝ Մասուդ Մոսադեհպուրը, Վիտալի Բերնադսկին և Կարեն Գրիգորյանը, վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հաղթող դարձավ Մոսադեհպուրը, Բերնադսկին գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Գրիգորյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Հայաստանի պատվիրակների հաջող ելույթ ունեցավ Հայկ Երիցյանը, ով 56 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը, իսկ Բ մրցաշարում հանդես եկող Վերոնիկա Խաչատրյանն իր գործակիցը բարձրացրեց 123 կետով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան