Հակոբ Արշակյանը «լայվ» է մտել զուգարանից
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Կենտրոնական Կիլիկիա ավտոկայան։
Նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում շրջեց ավտոկայանի զուգարաններում՝ ցույց տալով այնտեղի պայմանները։
«Խայտառակ վիճակ է, հակասանիտարական։ Միանգամից զգացվում է, որ ընդհանրապես որևէ աշխատանք տասնյակ տարիների ընթացքում չի արվել։ Այստեղ կարող եմ ասել, անհնար է օգտվելն այս ամեն ինչից, խնդրեմ, ձեր աչքով տեսեք»։
Նա նաև ասաց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկելու նորմալ պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանցից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան