Հ. Խաչատրյան. Շատերն արհամարհանքով են վերաբերում հայկական կինոյին
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը պատրաստ է իրավաբանական լուրջ աջակցություն մատուցել, միջամտել, որպեսզի ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ստեղծված խնդիրներn արագ լուծվեն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։
«Մարդը ժամանակ չունի, առողջությունը վտանգի տակ է։ Միության համար շատ մեծ թերություն է, բացասական երևույթ է, որ մեր կոլեգան վատ վիճակում է գտնվում»,- ասաց նա։
Հ. Խաչատրյանը կոչ արեց մշակույթի նախարարությանը, Ազգային կինոկենտրոնին, իրավապահններին մտնել երկխոսության մեջ, լեզու գտնել. «Երկկողմանի մեղադրանքները շատ են։ Միայն դատարանը կօգնի, իրավաբանական լուրջ քննություն է պետք»։
Խոսելով կինեմատոգրաֆիստների միության գործունեության մասին, նա ասաց, որ այլևս չեն կարող աշխատել հին ձևով, հին ձևով խնդիրներ դնել։
«Կյանքն առաջվանը չէ»,- ընդգծեց Հ. Խաչատրյանը։
Կինեմատոգրաֆիստների միության նախագահը կարևորեց նաև «Կինոյի մասին» օրենքի մշակումը, որը չպետք է կախված լինի այդ օրվա նախարարության քաղաքականությունից, Կինոկենտրոնի ցանկությունից, Կինեմատոգրաֆիստների կարծիքից։
«Կինոն իսկապե լուրջ գործիք է, զենք հատկապես փոքր երկրների համար, կարևոր քաղաքականություն է։ Շատերն արհամարհանքով են վերաբերում հայկական կինոյին, բայց եղել է լավագույն կինոներից մեկը»,- ասաց նա։
Հ. Խաչատրյանի խոսքով, երազում են ստեղծել Ազգային սինեմաթեք, որը զարկ է տալու ողջ երկրի տուրիզմին, կրթությանը, ծառայելու է երիտասարդությանը, պահպանելու է մշակութային արժեքները։
«Այսօրվա կառավորությունը համաձայն է սկսելու այսպիսի մշակութային լուրջ կենտրոնի ֆինանսավորումը։ Դա լուրջ քայլ է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ
- Հարություն Խաչատրյան. Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել
- Հարություն Խաչատրյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին
- Կինոյում շատ ենք հետ մնացել. Հարություն Խաչատրյան
- Հարություն Խաչատրյանը հրաժարվել է Կինոակադեմիայի նախագահությունից
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին