Վարուժան Ավետիսյան. Մենք դեմ ենք հանրային պաշտպան ունենալուն
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործի քննության ժամանակ ամբաստանյալ Արմեն Բիլյանը հայտարարեց, որ հրաժարվում է հանրային պաշտպանից։
Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ դատարանն այս հարցի հետ կապված քննարկում ունեցել է, որոշում կայացրել է հանրային պաշտպանների լիազորությունները պահպանելու վերաբերյալ, որի մասին կա դատարանի կողմից կայացած պատճառաբանված որոշում՝ գրավոր, հետևաբար դատարանը չի ընդունում Ա. Բիլյանի հրաժարումը հանրային պաշտպանից։
Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանն էլ հայտարարեց, որ իրենք դեմ են հանրային պաշտպան ունենալուն։
Դատավորը հայտարարեց, որ դատարանը, հիմք ընդունելով հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի կայացրած որոշումները, որոշում կայացրեց Դիանա Ղազարյանին ազատել այս քրեական գործով Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպանությունը իրականացնելու պարտավորությունից, նրանց շահերի պաշտպան ներգրավվեց հանրային պաշտպան Վահե Եփրիկյանին։
Դատարանը հարցաքննում է գործով տուժողներին։
Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռերը» համաներվեն
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունը կրկին դռնբաց է
- Նախկին փոխոստիկանապետ Եղիազարյան. Զղջանքի ոչ մի խոսք չի եղել
- Վալերի Օսիպյանը դատարանում պատմեց, թե ինչ է կատարվել ՊՊԾ գնդում
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին