Սալայի գործակալ. «Կարդիֆն» ինձ մեղադրում է ճակատագրական թռիչքը կազմակերպելու մեջ»
Արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի գործակալը` Վիլլի Մակեյը, խոսել է անգլիական «Կարդիֆ Սիթիի» հետ ունեցած կոնֆլիկտի մասին: Սալայի տրանֆերը «Կարդիֆի» համար ռեկորդային էր: Ֆուտբոլիստը պատրաստվում էր միանալ նոր թիմին, սակայն Նանտից Ուելս տեղափոխվելու ճանապարհին ինքնաթիռն ընկել էր: Երկու շաբաթ անց գտել էին Սալայի մարմինը:
«Կարդիֆը» ցանկանում է խայտառակ անել ինձ: Նրանք փորձում են այս ողբերգության մեջ ինձ մեղադրել: Ասում են, որ ճակատագրական թռիչքը ես եմ կազմակերպել: Չգիտեի, թե Սալայի հուղարկավորության ժամանակ ինձ ինչպես կընդունեն, սակայն ծանոթացա նրա ընտանիքի անդամների հետ, հայտնեցի ցավակցությունս»,- Մակեյի խոսքերն է մեջբերում «L’Equipe»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան