Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Խանջյանը կմասնակցեն վարկանշային մրցաշարի
Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրենց մարզումներն են շարունակում Հայաստանի առաջատար ձյուդոյիստներ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Արսեն Խանջյանը (90 կգ): Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ հայ մարզիկները փետրվարի 22-24-ը կմեկնեն Դյուսելդորֆ և կմասնակցեն «Մեծ սաղավարտ» անվանումով միջազգային խոշոր մրցաշարին, որը վարկանշային է:
Մրցումներում Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի միավորների համար կպայքարի 98 երկրի 721 պատվիրակ: Իսկ Գյումրիում փետրվարի 24-ին կմեկնարկի մարզաձևի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Նախնական հայտ է ներկայացրել շուրջ 100 մարզիկ: Տղաները հանդես կգան 7, իսկ աղջիկները` 5 քաշային կարգերում: Մրցումների արդյունքներով կկազմվի Հայաստանի հավաքականը, որը հանդես կգա առաջիկա միջազգային մրցաշարերում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան