Հանոյում մարդկանց մազերը կտրում են Թրամփի ու Կիմ Չեն Ընի նման
Հանոյում վարսահարդարները մարդկանց անվճար ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի սանրվածքներից են անում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Time-ը։ Հաճախորդներին առաջարկում են մազերը կտրել Թրամփի և Ընի նման նրանց երկրորդ գագաթաժողովին ընդառաջ։ Հաճախորդներին նաև առաջարկում են մազերի գույնը բացել, որպեսզի նման լինեն ամերիկյան առաջնորդին։
Գագաթաժողովը կայանալու է փետրվարի 27-ին Վիետնամի մայրաքաղաքում։ Նրանց առաջին հանդիպումը կայացել էր 2018-ի հունիսի 12-ին Սինգապուրում։