Քաղաքական 10:05 20/02/2019 Հայաստան

Սասունյան. Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա

Վերջերս ԱՄՆ կառավարությունը մի նոր ու ավելորդ վեճ ստեղծեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Սիրիա ուղարկել 83-հոգանոց բժիշկների, ականազերծողների և այլ մասնագետների մարդասիրական խումբ՝ Հալեպի կարևոր, սակայն նոսրացող հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախկինում Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված չորս օդանավ էր ուղարկել սիրիացի ժողովրդին։

Փետրվարի 8-ին ռուսական բեռնատար ինքնաթիռը հայկական խմբին տեղափոխեց Հալեպ։ Ակնհայտորեն, Ռուսաստանի կողմից այս փոքրիկ դերը բավական էր, որպեսզի առաջ բերեր սառը պատերազմի կողմնակիցների զայրույթը Վաշինգտոնում։ Փետրվարի 13-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ քննադատելով հայկական մարդասիրական խմբի գործուղումը Սիրիա։

«Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ որևէ ներգրավվածություն, անկախ այն բանից, թե այդ քաղաքացիական անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով է, թե ռազմական ուղղվածության: Մենք չենք պաշտպանում նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև որևէ համագործակցություն այս առաքելության նպատակով», հայտարարել է Պետդեպարտամենտը։

Այս հայտարարությունը հակադրություն ստեղծեց ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաև Հայաստանի բնակչության հետ, որոնց Միացյալ Նահանգները վերջին տարիներին փորձում էր իր կողմը գրավել։ Ավելի կարևոր է՝ այս սադրիչ հայտարարությունը զայրացրեց ամերիկահայ խոշոր համայնքին։

Հայկական խմբի ներգրավվածությունը Սիրիայում հիմնված էր մի քանի գործոնների վրա.

1)    Սիրիայի արաբները կարևոր դեր են խաղացել՝ փրկության ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանությունից կենդանի մնացածներին, այդ թվում՝ տողերիս հեղինակի նախնիներին։ Շատ տեղին է, որ Հայաստանի կառավարությունը և համայն հայությունը փոխադարձեն Սիրիայի բարյացակամությանը՝ օգնության հասնելով տեղի կարիքավոր հայերին և ընդհանրապես սիրիացիներին։

2)    Հայաստանի կառավարությունը մարդասիրական խումբը ուղարկել է Հայաստանի և Սիրիայի կողմից 2001 թ. ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա: Հետևաբար, այս գործողությունը ոչ միայն մարդասիրական բնույթ է կրում, այլև համապատասխանում է միջազգային իրավունքի պահանջներին:

3)    Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն իր ռազմաօդային ուժերը և զինվորներին Սիրիա է ուղարկել առանց Սիրիայի կառավարության համաձայնության, դրանով իսկ խախտելով բոլոր համապատասխան միջազգային օրենքները։ Այս անօրինական գործողությունը կատարել է ոչ թե Հայաստանը, այլ Միացյալ Նահանգները:

4)    Թրամփի վարչակազմը և հատկապես ազգային անվտանգության հարցերով ռազմատենչ խորհրդական Ջոն Բոլթոնը ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ավելի մոտեցնել ամերիկյան ազդեցության ոլորտին։ Ցավոք, Սիրիայում իր հայրենակիցներին ուղարկված Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության քննադատությունը սեր չի ներշնչում հայերին Միացյալ Նահանգների նկատմամբ ։ Ընդհակառակը, դա թշնամացնում է համայն հայությանը։ ԱՄՆ դիրքորոշումը պարզապես արտացոլում է Թրամփի պաշտոնյաների թերի գիտելիքները Մերձավոր Արևելքի իրողությունների վերաբերյալ։ Անիմաստ է փորձել ստիպել Հայաստանին դադարեցնել մարդասիրական խմբի ուղարկումը Սիրիա, շատ լավ գիտակցելով, որ նման ճնշումը մերժվելու է՝ ստիպելով ամերիկյան կառավարությունը երևալ թույլ և անկարող։ ԱՄՆ պաշտոնյաները պետք է իմաստություն ունենան հասկանալու, թե երբ  պետք է իրենց ազդեցությունը գործադրեն, երբ՝ոչ։ Տվյալ դեպքում, Հայաստանի վրա ճնշման գործադրումը հակառակ ազդեցությունն ունեցավ. դա ծառայեց միայն Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը։ Բարեբախտաբար, նման փոքր հարցը չի կարող վնաս հասցնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններին։ Հայերը հասկանում են, որ ԱՄՆ-ի դժգոհությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին և Իրանին, քան Հայաստանին: ԱՄՆ կառավարությունը քաջատեղյակ է, որ հայկական զորքերը մասնակցել են միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Կոսովոն և Լիբանանը:

5)    Միացյալ Նահանգների կառավարությունը կորցրել է իր բարոյական հեղինակությունը՝ դասախոսություն կարդալու հայ ժողովրդին ցանկացած թեմայի վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրար հաջորդող ԱՄՆ նախագահները հրաժարվել են արտասանել Հայոց ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի բռնապետական վարչակարգի ճնշումների տակ:

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը արձագանքեց Պետդեպարտամենտի հայտարարությանը՝  նշելով, որ «սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ հետևել է քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն անփոխարինելի ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում»:

Նաղդալյանը նաև հայտարարեց, որ Սիրիայում մարդասիրական առաքելության տեղակայումը նպատակ ունի աջակցել Հալեպի հայ համայնքին: «Սա բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական օրենքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ»:

Մեկ քայլ առաջ գնալով, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարեց, որ մարդասիրական օգնությունը չի բացառում ապագայում մարտական զորքերի տեղակայման հնարավորությունը Սիրիայում: Սակայն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագորեն մերժեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ «մենք նման ծրագրեր չունենք»:

Ամերիկացիները, ռուսները և մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}