«Աէրոֆլոտ օփենի» առաջին տուրը չի կայացել` կեղծ ահազանգի պատճառով
Երեկ Մոսկվայում մեկնարկել է «Աէրոֆլոտ օթեն» միջազգային մրցաշարը: Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց, սակայն, պարտիաների ընթացքը դադարեցվել է: Ահազանգ էր ստացվել, որ Կոսմոս հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է: Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է Օստանկինո հեռուստաաշտարակը, Կազանյան կայարանը և մի շարք այլ վայրեր:
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, իրենց հետ զրույցում Էլինա Դանիելյանը նշել է, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե սա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը և կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ և ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզել են, որ ահազանգը կեղծ է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան